«ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ» ՏԱՂԱՎԱՐ

Իր դինամիկ ձևով, մետաղային արտաքին տեսքով և նախագծմամբ, տաղավարն ամբողջապես հակադրության մեջ է շրջակա տարրերին և տեղանքի ընդհանուր համատեքստին:

Վերաիմաստավորում» տաղավարը (Rethink Pavilion) հանրային տարածքի պարամետրիկ նախագիծ է, որը նպատակ ունի մոբիլիզացնել Երևանի 3-րդ մասի Չեխովի 23 հասցեում գտնվող բակի բնակիչներին, աշխույժացնել բակային կյանքը։ Իր դինամիկ ձևով, մետաղային արտաքին տեսքով և նախագծմամբ, տաղավարն ամբողջապես հակադրության մեջ է շրջակա տարրերին և տեղանքի ընդհանուր համատեքստին: Չեխովի 23 հասցեն շրջապատող ճարտարապետությունը բաղկացած է Երևանում կոնստրուկտիվիստական ուղղությանը հարող առաջին շենքերից: Այսօր, ցավոք, մշակութային առումով նշանակալի այդ շենքերը չեն ստանում արժանի խնամք և ուշադրություն: Հույս ունենք մեր միջամտությամբ մասնակցություն ունենալ բակի վերակենդանացմանն ու հանրության ուշադրությունը կենտրոնից շեղել դեպի քաղաքի ավելի «թերագնահատված» հատվածներ:
Rethink Pavilion նախագիծը իրականացված է UNDP-ի «Վերաիմաստավորել հանրային տարածքները» ծրագրի շրջանակներում:

Մասնակիցներ

Զարուհի Մարգարյան
Հակոբ Մանսուրյան
Արեգ Քեշիշյան
Պիվազյան Եղբայրներ (դարբիններ)