ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆ

Այն թաքցնում է լույսերը, այն պատ է, որը կփոխի տարածքը, կամ նույնիսկ պատ-առաստաղ հիբրիդային տարր է, որ բացօթյա տարածքում կպաշտպանի անձրևից, արևից և նույնիսկ ձյունից:

«Թեթևություն»-ը (Levity) հաշվարկային մեթոդներով նախագծված առաձգական առաստաղ է, որ շատ թեթև և թափանցիկ է՝ շնորհիվ նյութի նոսր բնույթի: Այն նաև ձայնային օբյեկտ է, որն օգնում է ձերբազատվել շրջապատի ավելորդ աղմուկից: «Թեթևություն»-ը ստեղծվել է նախագծման պրոցեսն ու իրականացման տեխնոլոգիան ուսումնասիրող հետազոտության արդյունքում: Նախագծում մոտեցումը վերից վար հիմնված է կտորի սիմուլյացիայի վրա՝ թույլ տալով նյութին ինքն իրենով մասնակիորեն «խաղալ դիզայների դերը», քանի որ կտորի ձգումները հավասարակշռում են ձևը: Այս մեթոդը կարելի է կիրառել առաստաղի դիզայն ստեղծելիս։ Այն թաքցնում է լույսերը, այն պատ է, որը կփոխի տարածքը, կամ նույնիսկ պատ-առաստաղ հիբրիդային տարր է, որ բացօթյա տարածքում կպաշտպանի անձրևից, արևից և նույնիսկ ձյունից:

«Թեթևությունը»-ը 2018 թ. ներառվել է ինդուստրիալ և պրոդուկտ դիզայնի «Ներկայ դիզայն անցուդարձ» ցուցահանդեսում։

Մասնակիցներ

Նարեկ Նաջարյան
Հարություն Պետրոսյան
Հակոբ Մանսուրյան
Էլեն Ղահրամանյան
Ամենի Արսենյան
Արեգ Քեշիշյան