«Ալիքը» ալգորիթմներով նախագծված պատի և նստարանի հիբրիդ է՝ բաղկացած շամ փայտի հարյուր հարթ կտորներից, որոնք միանում են իրար՝ ստանալով դինամիկ և հոսուն ձև։ Ալիքն անցորդներին հրավիրում է գտնվել մի անսովոր տարածքում և մղում նրանց իրենց շրջապատող միջավայրի մասին հարցեր տալու։
Ալիքը ինտերիեր դիզայն նախագծի մի մաս է, որը նպատակ ուներ աշխույժացնել Դալմա Գարդեն Մոլի փոքր-ինչ պակաս ակտիվ անկյունը: Ինտերիեր դիզայները Գիորգի Պոչոյանն է: Սքիլշոփն իր ներդրումն է ունեցել նախագծի կայացման մեջ՝ հաշվողական նախագծմամբ և զարգացնելով «Ալիքը»:
«Ալիքի» հարյուր շերտերից յուրաքանչյուրը եզակի է և աստիճանաբար փոխում է իր ձևը՝ պատ և միաժամանակ նստարան դառնալով: Կտրվածքի շերտերը տեղական արտադրության արդյունք են և այդպիսով «Ալիքը» հանդիսանում է առաջին պարամետրիկ ինտերիեր դետալը, որ նախագծվել և իրականացվել է Հայաստանում:
Մասնակիցներ
Արեգ Քեշիշյան
Գիորգի Պոչոյան
Նարեկ Նաջարյան
GAT Cutting