ՖՈՐՏ ԱՐԵՆԱ

«Ֆորտ Արենան» խաղերի համար նախատեսված յուրահատուկ իմերսիվ տարածք է, որն առաջարկում է զվարճալի ինտերակտիվ զբաղմունքներ երեխաների համար:
Իր գործառույթով խաղահրապարակ հանդիսացող իսկ դիզայնով բանտ հիշեցնող «Ֆորտ Արենան» խաղերի համար նախատեսված յուրահատուկ իմերսիվ տարածք է, որն առաջարկում է զվարճալի ինտերակտիվ զբաղմունքներ երեխաների համար: «Ֆորտ Արենան» ներշնչված է հայտնի «Ֆորտ Բոյարդ» խաղային հաղորդումից։ Այստեղ թաքցված ոսկին գտնելու համար խաղերի մասնակիցներն ունենում են տարբեր հանդիպումներ՝ շրջապատված լինելով ինը խաղային գոտիներով: «Ֆորտ Արենայի» իրականացնողների հետ համագործակցության արդյունքում «Սքիլշոփը» մշակեց խաղերն ու պատրաստեց խաղահրապարակի գծանկարներն իր բոլոր մանրամասնություններով հանդերձ: Ապահովության և պաշտպանվածության բոլոր չափորոշիչները հաշվի են առնվել երեխաների առողջ և անվտանգ ժամանցը երաշխավորելու համար: Ձևավորված տարածքը նաև ներառում է սննդի կետ և խոհանոց, որն ուտելիք է մատուցում այցելուներին:
Դիզայնը, օգտագործված նյութերն ու գույները «Ֆորտ Արենային» հաղորդում են իրականության առավել խորը զգացողություն՝ հակադրության մեջ դնելով այն այդքան տարածված խայտաբղետ խաղահրապարակների հետ: Իր ռետրո և գրանջ ոգով, «Ֆորտ Արենան» ճանաչված է որպես Երևան քաղաքի ամենահաջողված խաղահրապարակներից մեկը:

Մասնակիցներ

Գիորգի Պոչոյան
Արեգ Քեշիշյան
Ժիրայր Յազջյան